Վերջին 12 տարում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին 12 տարում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Հայանտառ” ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Վերջինիս խոսքերով, նշված հրդեհների մոտ կեսը տեղի է ունեցել վերջին 3 տարում:
“2010 թ.և 810 հա անտառ է այրվել, 2011 թ.և 470 հա, 2012 թ. առաջին կիսամյակումև 188 հա: Անտառային հրդեհների մեծ մասը մարդկային գործոնի հետևանք են: Գյուղացիները միտումնավոր հրդեհում են չհնձած խոտըև հաջորդ տարի ավելի լավ խոտածածկ ունենալու ակնկալիքով”, – նշեց Ռուբեն Պետրոսյանը: Նա նշեց, որ թեև անցյալ տարի կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որով արգելվում է հրդեհել անտառածածկ տարածքները, սակայն, պատժաչափերը հստակ չեն սահմանված: 




Լրահոս