«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, կարող է կարիերան շարունակել Իսպանիայում:
Առաջիկա օրերին նրա գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ կվարի անգլիական ակումբի հետ Ֆալկաոյի տրանսֆերի ձեռքբերման հարցով: Եթե «Յունայթեդ»-ը չցանկանա գնել Ֆալկաոյի իրավունքները, ապա դա կարող է անել «Վալենսիա»-ն: Նշվում է, որ «Մոնակո»-ն 55 մլն եվրո է գնահատում հարձակվողի տրանսֆերը: