Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ հետմահու Ազատության շքանշանով է պարգևատրել սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին:
Մասնավորապես, Պորոշենկոն սոցկայքերից մեկում գրել է, որ ուկրաինցաիների համար Նեմցովն ընդմիշտ կմնա հայրենասեր և Ուկրաինայի բարեկամ:
Պորոշենկոն նշել է, որ Նեմցովը պայքարում էր Ուկրաինայի և Ռուսաստանի ազատության համար, քանի որ հասկանում էր` առանց ազատ Ուկրաինայի` չի կարող լինել նաև ազատ Ռուսաստան:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենում է փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հոգեհանգստի արարողությունը: