Եթե մի անձը զանգում է երկրորդին և երրորդի հեռախոսահամարն է ուզում, օրե՞նք է խախտում. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց, որ օրինագծով հստակ մեխանիզմներ են սահմանվում, որոնք այսօր մեր երկրում գոյություն չունեն: Նրա խոսքով, դարաշրջանի պահանջները մղում են անհատական տվյալների ավելի բարձր պաշտպանության ապահովման և հզորացման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սա մի նոր կարգավորում է ՀՀ համար և կոնկրետության մեջ դժվար է պատկերացնել՝ ինչի մասին է խոսքը: Նա հետաքրքրվեց, թե, օրինակ, եթե մի անձը զանգում է երկրորդին և երրորդի հեռախոսահամարն է ուզում, ի՞նչ իրավական հարթությունում են հայտնվում նրանք, կամ նախագահական ընտրությունների ժամանակ, ենթադրենք, մի ԶԼՄ տեղեկանք է պատրաստում թեկնածուի մասին, խախտո՞ւմ է օրենքը, և արդյոք թեկնածուն կարո՞ղ է արգելել, որ իր անձնական տվյալների մասին որևէ բան գրվի:

Ա. Մկրտչյանի խոսքով, լրագրողական գործունեության համար ԶԼՄ-ի մասին օրենքն է իրավունքները սահմանում: «Բախումները բացառելու առումով շատ զգուշավոր ենք եղել օրենքը գրելիս,- ընդգծեց  նա:




Լրահոս