Փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45192 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5088 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 935 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Փետրվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա` 210 տղա և 175 աղջիկ: