«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը կոչով է հանդես եկել, որում նշվում է.
«Ձևավորվում է Քաղաքացիական բանակ: Այն ժողովրդին համախմբող և քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է։ Քաղաքացիական բանակը զինված կառույց չէ:
Կոչ եմ անում երկրին տեր կանգնելու վճռականություն ունեցող երիտասարդներին, ինչպես նաև իրենց հոգին չվաճառած ազատամարտիկներին այցելել մեր գրասենյակներ, կապվել մեզ հետ համացանցով և գրանցվել որպես Քաղաքացիական բանակի անդամ»: