Նեմցովի սպանության գործով որոնվող մեքենան սպասարկում է ՌԴ ֆինանսների նախարարությանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքենան, որը որոնում են Բորիս Նեմցովի սպանության հետաքննման շրջանակներում, պատկանում է Դաշնային պետական ունիտար ձեռնարկությանը, որը սպասարկում է ՌԴ Ֆինանսների նախարարությանն ու այլ կառույցների: Այս մասին հայտնել են ՌԻԱ «Նովոստի»-ին նախարարության մամլո ծառայությունից:

Ինչպես պարզաբանել են Ֆինանսների նախարարությունից, այն պահին, երբ Ford մակնիշի մեքենան անցել է կամրջով, այնտեղ արդեն եղել են իրավապահ մարմինների աշխատակիցներ ու պարեկային մեքենան:

Մինչ այդ, LifeNews-ին հաջողվել է հայտնաբերել վերոնշյալ մեքենայի վարորդին, ով պատմել է, որ նկատել է ընկած դին, սակայն կարծել է, թե ինչ-որ մեկն իրեն վատ է զգացել կամ է ինչ-որ հարբեցող է ընկածը:




Լրահոս