ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողներից նեղացած է: «Ես ձեզանից նեղացած եմ, ինձ երեկ հարցեր չտվեցիք»,- ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց պատգամավորը:
Ալեքսանյանը լրագրողներից միայն «պոլիտիկային» վերաբերող հարցեր էր ակնկալում, սակայն դրանց չէր պատասխանում: Մասնավորապես` որոշ ժամանակ առաջ նա հայտարարել էր, որ իրեն նախագահի թեկնածունների շարքում տեսնում է: Մեր հարցին` նախագահ դառնալու ցանկությունը դեռևս ուժի մե՞ջ է, Ալեքսանյանն ըստ էության ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց: «Ինձ էդ հարցը հազար անգամ տալիս ես»,- ասաց նա:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: