Կոալաների թվաքանակի աճը հանգեցրել է նրանց միակ սննդի` էվկալիպտի տերևների պակասուրդի:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակիչները բարդ որոշում են ընդունել շուրջ 700 կենդանիների ոչնչացման մասին. գրում է rosbalt.ru-ն:
Իրենց որոշումն իշխանությունները բացատրել են վերջին տարիներին շատացած կոալաներին կերակրելու անկարողությամբ: Այս կենդանիները բացառապես սնվում են էվկալիպտի տերևներով ու թարմ ճյուղերով:
Նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Լիզա Նևիլի խոսքերով` ընդունված որոշումը, չնայած որ բարդ էր, սակայն միակ ճշմարիտ որոշումն էր, քանի որ հակառակ դեպքում` կենդանիները կսատկեին սովից: Վերջին տվյալներով` մեկ հեկտարում կոալաների թիվը հասել է ավելի քան 20-ի, ինչը զանգվածային սովի է հանգեցրել:
Բոլոր կենդանիները էվթանազիայի են ենթարկվել Քեյփ Օթուեյ քաղաքի մոտակայքում: