Ռուսաստանի մի շարք բուհեր կփակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններից շատերը, որոնք չեն ապահովում կրթության անհրաժեշտ որակ, կփակվեն,- հայտնել է ՌԴ ԿԳ փոխնախարար Ալեքսանդր Կլիմովը: 
“Մենք պետք է համակարգից հեռացնենք այն ուսհաստատությունները, որոնք միայն դիպլոմներ են թողարկում ու չունեն կրթական ռեալ ծրագիր. խոսքը վերաբերում է բուհերի 20 տոկոսին: Աշխատանքներն արդեն սկսել ենք: Առաջիկա երկու տարիներին մտադիր ենք դրական արդյունքների հասնել ու այդպիսի գնահատականի արժանանալ ինչպես աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիների շրջանում”,- ընդգծել է փոխնախարարը, հայտնում է “Ինտերֆաքս”-ը:




Լրահոս