Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Դդմաշեն գյուղի գերեզմանատանը` 1 հա խոտածածկ տարածք, Կապուտան գյուղում` 1000 հակ պահեստավորված անասնակեր, Աբովյան քաղաքի շախմատի տան մոտ` 10 քմ խոտածածկ տարածք, Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի մոտակայքում` 300 քմ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45-րդ կմ-ի մոտակայքում` 4 հա, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում` 1000 քմ բուսածածկ տարածք, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 200 քմ, Երեւանի Մառի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում` 3 քմ, Ավան-Առինջ թաղամասի “Ուրարտու” խանութի մոտ` 70 քմ, “Բրյուսով” թաղամասի թիվ 63 շենքի մոտ` 500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




Լրահոս