Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր ԲՀԿ-ն լքելու որոշում է կայացրել նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետի պարագայում հետաքրքիրն այն է, որ նա 2003-2007թ. եղել է ՕԵԿ պատգամավոր, իսկ 2007թ. անդամագրվել ԲՀԿ-ին:
Այսօր լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե հաշվի առնելով Բալասանյանի քաղաքական անցյալը, հնարավո՞ր է, որ նա այժմ էլ որոշի անդամակցել ՀՀԿ-ին և արդյոք նման դիմում արդեն ստացել են, թե ոչ:
Ի պատասխան Շարմազանովը նշեց, որ Բալասանյանը եղել է ԱԺ փոխնախագահ, իր գործընկերը, և ինքը կոռեկտ չի համարում այստեղ խոսել Բալասանյանի մասին: Շարմազանովը հայտարարեց, թե նման դիմում չեն ստացել: