ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետապնդելով բացառապես իրենց նեղ, կոմերցիոն շահերը, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական եւ պոտենցիալ քրեածին, հակասոցիալական հեռուստասերիալներով: Դրանցում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսեւորումների պակաս չի նկատվում:
ՀԱՐՑ. Դուք նայո՞ւմ եք հեռուստասերիալ եւ արդյոք կմիանաք այն պայքարին, որը հավանաբար լայն թափով ծավալվի անճաշակ հեռուստասերիալների դեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Խոսքը երեւի չի վերաբերում միայն հեռուստասերիալներին: Հայաստանում հեռուստաընկերությունների զգալի մասը մասնավոր է, եւ, այսպես ասած, ինչ ուզում են, այն էլ անում են: Այսօր հեռուստաընկերությունները դաստիարակչական ֆունկցիա չեն կատարում: Այդքան սպանություններ, այդքան զենք-զինամթերք, որ ցույց եք տալիս, դուք իրական կյանքում տեսե՞լ եք, էդ ի՞նչ եք անում: Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է համատեղ ելք գտնենք: Ինչ վերաբերվում է ինձ, ասեմ, որ ես կողքից մեկ-մեկ ստիպված նայում եմ: Օրերս ինչ-որ Լորդ հանցագործի մասին էի նայում, այնքան խճճված պատմություն էր: Տանն էլ են հաճախ նայում սերիալներ: Ես էլ կողքից եմ նայում: Ինձ հետաքրքիր է, քանի որ միայն նայելու դեպքում կկարողանամ դրական եւ բացասական գնահատական տալ:
ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ
ԱԺԴ նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակ չեմ նայում: Եւ, իհարկե, պարտավոր եմ միանալ այն պայքարին, այն ակցիաներին, որոնք ուղղված են այսօրվա եթերի անճաշակության դեմ:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ 
“Ժառանգության” անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Անիմաստ բան է, ինչո՞ւ միանամ այդ պայքարին: Եթե երեխան ծնվում է, նրան պետք է դաստիարակել, կերակրել, հագցնել ու գումար ծախսել, որ ինքը կարգին, առողջ մարդ մեծանա, որ լավ բանի հասնի: Եթե մենք այդպես չմտածենք, ոչ մի բան Հայաստանում չի զարգանա: Հեռուստասերիալներն ո՞ւմ աչքն են հանել: Այդ նախաձեռնությունները որակում եմ միտումնավոր քայլ դեպի արտագաղթ: 
ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
դերասան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս