Հնարավոր է ուղեղը մթագնի առանց որևէ մեկի «բզելու». «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Իմ գործը գրելն է և եթերում խոսելը: Ես դրանի՛ց եմ բավականություն ստանում, դա եմ աշխատում անել հնարավորինս լավ: Բայց բացառված չէ, որ ինչ-որ մեկն իմ խելքն ուտի և սկսի համոզել, որ ես կարող եմ դառնալ քաղաքական գործիչ, պատգամավոր, պետական պաշտոնյա կամ, չգիտեմ՝ տիեզերագնաց: Հնարավոր է նաև, որ առանց որևէ մեկի «բզելու»՝ իմ մեջ, այսպես ասած, «ինքնաբուխ» ուղեղի մթագնում առաջանա, ու ես սկսեմ նման հավակնություններ ունենալ: Այդ դեպքում իմ բոլոր իսկական ընկերներն ու բարեկամները պետք է ուղիղ իմ երեսին ասեն, որ իմ մտածածը հիմարություն է, և ես պետք է, որքան հնարավոր է, շուտ հետ կանգնեմ այդ մտադրությունից:

Բայց հավանական է, որ կգտնվեն կեղծ բարեկամներ, որոնք կսկսեն ինձ տարբեր կողմերից «տաքացնել». «Վախ, շեֆ ջան, դու երկրորդ Յուրի Գագարինն ես, ուղղակի ստեղծված ես տիեզերագնաց դառնալու համար: Թարգիր այդ գրելը և սկսիր քո այգում տիեզերանավ կառուցել, որպեսզի Յուպիտեր թռչես»: Եթե ինձ հաճելի լինի լսել այդ շողոքորթությունները, և ես փող ունենամ, գուցե սկսեմ այդ տիեզերանավը սարքել: Բայց երբ այդ գործում հաջողություն չեմ ունենա, ինձ «տաքացնողները» միանգամից կանհետանան, կչքանան, լավագույն դեուքում «հրաժեշտի խոսք» կգրեն կամ նույնիսկ կսկսեն ինձ ավելի շատ ծաղրել,ք բան իմ «չուզողները»: Եվ դա բնական է. ոչ ոք իմ հիմարությունների համար պատասխանատու չէ: Բացի ինձնից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս