Հայաստանում կանցկացվի ավանդական խորովածի համահայկական 4-րդ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավանդական խորովածի համահայկական 4-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Ախթալայում: Այս մասին այսօր` օգոստոսի 29–ին Ավանդական խորովածի համահայկական 4-րդ փառատոնին նվիրված ասուլիսին ասաց “Հայ խոհրարական ավանդույթների զարգացում եւ պահպանում”  ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Սեդրակ Մամուլյանը, խոսելով փառատոնի նպատակների մասին ասաց, որ մենք ազգային, ավանդական ուտեստների լուսաբանման, տարածման խնդիր ունենք: Իսկ փառատոնը լուսաբանվում է նաեւ միջազգային լրատվամիջոցներով: Այն իր հերթին նպաստում է նաեւ զբոսաշրջության զարգացմանը: Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ, խորովածի փառատոնի թերի կողմը այն է, որ չունի կանոնադրություն, ինչը դժվարացնում է այլ երկրներից մասնակցության հարցը: Փառատոնին մասնակցելու են 13 համախոհ ռեստորաններ, ինչպես նաեւ անհատ մասնակիցներ: Խորովածի փառատոնը ունենալու է 3 անվանակարգ` լավագույն համ ու հոտ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում: Լինելու են նաեւ այլ անվանակարգեր եւ բացարձակ հաղթողի անվանակարգ: Մրցանակները լինելու են գավաթների եւ պատվոգրերի տեսքով, իսկ ժյուրիի կազմում լինելու են մասնագետներ:




Լրահոս