«Իսլամական պետությունն» ազատ է արձակել ասորի քրիստոնյաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական խմբավորումն ազատ է արձակել ասորի քրիստոնյաների, ովքեր գերեվարվել էին փետրվար ամսի վերջին Սիրիայի Թել-Թամեր բնակավայրում: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների հետևման մոնիթորինգի սիրիական կենտրոնը:

Նշվում է, որ ԻՊ «այսօրվա ուրբաթօրյա կեսօրյա աղոթքից հետո ազատ են արձակել բոլոր ասորիներին»: Ասորական համայնքի ներկայացուցիչները հաստատել են սույն փաստը. ընդգծվում է, որ «նրանք դեռևս դուրս չեն եկել Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից»:

Կենտրոնը չի նշում, թե արդյոք ծայրահեղականների մոտ գերեվարված բոլոր ասորիններն են ազատություն ստացել:




Լրահոս