վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխային, հետո` բախվել էլեկտրասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 29-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ 23-ամյա Կարեն Մկրտչյանը, վարելով “Մերսեդես C 230” մակնիշի 97 ՏՏ 007 համարանիշի ավտոմեքենան, Սողոմոն Տարոնցի նրբացքի 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ս.Տարոնցի 12 շենքի բնակիչ` 12-ամյա Արա Սուրենյանին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12-ամյա երեխան տեղափոխվել է սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Բժիշկները Գ. Շամշյանին հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:  Վրաերթից հետո ավտոմեքենան բախվել է նշված հասցեի դիմացի էլեկտրասյանը: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ վրաերթի վայրից իրեն պատմել են, որ Կ.Մկրտչյանի հայրը Ոստիկանության համակարգի աշխատակից է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս