Սեպտեմբերի 1-ից “Դե, սպասիր” մուլտֆիլմը գիշերը կցուցադրվի: Համառուսական պետական հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման ընկերությունը համարել է, որ գայլի եւ նապաստակի արկածները վնասում են երեխաների առողջությանն ու զարգացմանը` մուլտֆիլմը “բռնության տեսարաններ” է պարունակում: Մուլտֆիլմը հակասում է երեք օր հետո ուժի մեջ մտնելիք վնասակար տեղեկություններից երեխաներին պաշտպանելու մասին պետական նոր օրենքին:
“Երեխաներին նրանց առողջությանը եւ զարգացմանը վնասող տեղեկությունից պաշտպանելու” մասին օրենքը կսկսի գործել 2012-ի սեպտեմբերի 1-ից: