Առաջարկում են պատժամիջոցներ կիրառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` պահանջելով պատժել “GeoProMining Gold” ՍՊԸ-ին, Սոթքի ոսկու հանքում ջարդիչ-տեսակավորման տեղամաս կառուցելու մտադրությունների համար:
“Ջարդիչ-տեսակավորման տեղամասը վերամշակող արտադրության մաս է, այլ ոչ` հանքաքարի արդյունահանման, ինչպես դա պնդում է “GeoProMining Gold” ընկերությունը: Հետեւաբար` վերամշակող արտադրության տեղադրումը Սոթքում, հակասում է “Սեւանա լճի մասին” ՀՀ օրենքին` հոդված 10, քանի որ սպառնում է Սեւանա լճի էկոհամակարգին”,- նշված է նամակում:
նամակի հեղինակներն առաջարկվում են ջարդիչ-տեսակավորման տեղամասի կառուցման եւ գործունեության վերաբերյալ տեսչական ստուգումներ անցկացնել, որոշել հողի եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանի վրա մանրացված արտադրական թափոնների ազդեցության չափը, խախտումների մասին ակտ կազմել, ակտի համաձայն` “GeoProMining Gold” ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Նամակը ստորագրել է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Ս. Ադամյանի կողմից:




Լրահոս