Ինչպես արդեն Armlur.am-ը գրել էր, այսօր Երևանում պետք է կայանար ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի մենահամերգը, որը սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեց:
Ալեգրովան քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ.
«Ես այստեղ եմ՝ Երեւանում, եւ արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին: Ես վատառողջ եմ եւ չեմ կարող այսպես բեմ բարձրանալ: Հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»,-ասել է երգչուհին՝ ավելացնելով, որ համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, նույն վայրում եւ նույն ժամին:
«Խնդրում եմ համերգին ներկայանալ նույն տոմսերով»: