Կշեռքներից այսօր ճշգրտություն է պահանջվում. մարտի 7-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Շատ լարված ու բարդ օր է: Դուք պատրաստ եք պատերազմ հայտարարել ողջ աշխարհին` ձեզ թվում է, թե դուք ոչ մի օգնական կամ դաշնակից չունեք: Անգամ ամենաաննշան իրադարձությունները ձեզ հանում են հունից, հերիք է մի մանրուք, որպեսզի դուք կորցնեք հավասարակշռությունը:Կոնֆլիկտները տեղի են ունենում ինչպես աշխատավայրում,այնպես էլ տանը: Անգամ եթե դուք անկեղծորեն ցանկանում եք խուսափել վեճերից, միևնույն է` դա ձեզ չի հաջողվում:

Հնարավոր են խոշոր ծախսեր, չի բացառված, որ դրանք շատ ավելի զգալի լինեն, քան դուք կարող եք ձեզ թույլ տալ: Պետք չէ գումար պարտք տալ, կնքել կասկածելի գործարքներ:

Ցուլ. Օրը հագեցած ու հոգնեցուցիչ է, սակայն դա ձեզ առանձնապես չի մտահոգում: Դուք շատ լավ եք հասկանում, թե ինչի համար եք ջանքեր թափում, ու նաև քաջ գիտակցում, որ ձեր առջև դրված նպատակը ձեզ համար հատկապես այսօր անչափ կարևոր է: Երբեմն ձեր գործերին խառնվում են ձեր ազգականները, իսկ դուք էլ կարողանում եք խուսափել կոնֆլիկտներից` նրբանկատորեն բացատրելով նրանց, որ կարող եք և առանց իրենց խորհուրդների յոլա գնալ:

Այսօր կարելի է կարևոր հարցեր որոշել, այդ թվում և` ապրելու վայրը կամ աշխատատեղը փոխելու հետ կապված: Դուք առաջնորդվում եք սթափ դատողությամբ,այնպես որ սխալվելու հավանականությունը մեծ չէ:

Երկվորյակներ. Բեղմնավոր և հետաքրքիր օր է, որը ձեզ խոստանում է բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ և հրապուրիչ գործեր: Բոլոր խնդիրները չեն, որ հեշտությամբ լուծվում են, սակայն դուք անձնատուր չեք լինում և ճիշտ եք անում: Հնարավորություն է ստեղծվում մի ինչ-որ նոր բան սովորելու և ուրիշի փորձն օգտագործելու համար: Երբեմն դուք ձեզ կտրուկ արտահայտություններ եք թույլ տալիս, սակայն շրջապատի մարդիկ ընդունում են դրանց ճշմարտացիությունն ու այդպիսով ձեր միջև որևէ խնդիր չի ծագում:

Հետևեք ձեր տրամադրությանը` օրվա երկրորդ կեսին դուք հակված եք տրտմության: Հանգիստն ու դրական էմոցիաները թույլ կտան դրանից խուսափել:

Խեցգետին. Այսօր կարող են խնդիրներ ծագել ամենաբազմաբնույթ շփումներում, ընդ որում` դրանք կարող են լուրջ զարգացումներ ունենալ: Դուք ոչ մի կերպ լեզու չեք գտնում շրջապատի մարդկանց հետ, և դա հերիք չէ` հաջողացնում եք վիճել ինչպես ղեկավարության, այնպես էլ` ընկերների ու ազգականների հետ: Սակայն, բարեբախտաբար, դա երկար չի տևում, և դուք նորից կարողանում եք խաղաղ հարաբերություններ հաստատել բոլորի հետ:

Չնայած այսօր դուք շատ զբաղված եք,այնուամենայնիվ պետք է ինչ գնով էլ լինի` ժամանակ գտնեք հանգստանալու և լիցքաթափվելու համար, քանի որ գերհոգնածություննը կարող է անվերականգնելի հետևանքների հանգեցնել:

Առյուծ. Այսօր ուժեղ կլինի բացասական միտումների ազդեցությունը, իսկ դա նշանակում է, որ դուք պետք է չափազանց զգույշ լինեք, եթե չեք ցանկանում անախորժությունների մեջ հայտնվել: Ամենատարբեր գործեր ձեր ուշադրության կարիքն ունեն, սակայն դուք շատ ցրված եք և ոչ մի կերպ չեք կարողանում կենտրոնանալ: Դրա հետ մեկտեղ էլ, այսօր դուք բավարար տեղեկություններ չունեք, որպեսզի դրանց հիման վրա կարողանաք ճիշտ որոշումներ կայացնել:

Օրվա երկրորդ կեսին տհաճ լուրեր կստանաք,որոնք էլ ձեզ կստիպեն անհանգստանալ ու մտահոգվել: Հաջող կանցնի ռոմանտիկ ժամադրությունը:

Կույս. Համարձակ օգտագործեք ձեր անձնական հմայքը` այսօր դուք դրա շնորհիվ շատ բաների կհասնեք: Շրջապատի մարդիկ ձեզանով մեծապես հետաքրքրված են, այնպես որ ուշադրության նշանների պակաս չեք զգում: Օրը ձեզ խոստանում է հետաքրքիր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք հետագա ձեր կյանքում մեծ դեր կխաղան:

Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից` հնարավոր են դրամական մուտքեր, հաջող ներդրումներ,շահեկան գնումներ: Օրը բավական հարմար է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար, չի բացառված, որ նոր հովանավորներ գտնեք:

Կշեռք. Օրը կարող է կապված լինեն լուրջ խնդիրների ու անախորժությունների հետ: Շփումներում աշխատեք խստապահանջ լինել, քանի որ ձեր բնատուր անկեղծությունը կարող է ձեզ հետ չար կատակ խաղալ: Չեն բացառվում տարաձայնություններ ղեկավարության հետ, իսկ գործընկերների հետ հարաբերությունները կարող են փակուղում հայտնվել:

Ինչով էլ որ այսօր զբաղվելու լինեք, հիշեք, որ օրը ձեզանից պահանջում է ճշգրտություն, ցանկացած որոշման շուրջ մանրազնին մտորում, ինչպես նաև մանրուքների նկատմամբ ուշադրություն: Գործնական առաջարկություններին մի շտապեք պատասխանել` իրականում դրանք այնքան լավը չեն, որքան դա առաջին հայացքից է թվում:

Կարիճ. Օրը համեմատաբար հանգիստ է անցնում: Առավոտյան հնարավոր են մանր թյուրիմածություններ, սակայն, բարեբախտաբար, դուք դրանք սրտին մոտ չեք ընդունում, ենթագիտակցորեն զգալով, որ բացասական էմոցիաների ազդեցությունը չի կարող երկար տևել: Ձեր գլխում ծնվող գաղափարները այնքան լավը չեն, որքան այս պահին թվում են, այնպես որ դրանց հիման վրա հապճեպ որոշումներ պետք չէ կայացնել: Սակայն նաև պետք էլ չէ դրանցից վերջանակապես հրաժարվել, քանի որ հետագայում դուք դրանք կիրականացնեք այլ տեսքով:

Չեն բացառված հաղթանակները` ոչ այնքան զգալի, սակայն միևնույն է` տրամադրություն բարձրացնող: Ձեզ կհաջողվի օգնել բարդ իրավիճակում հայտնված ընկերներին:

Աղեղնավոր. Օրվա առաջին կեսին դժվար կլինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ դուք հակված եք նյարդայնանալու ամեն մի մանրուքից, մշտապես ապրումներ եք ունենում և անհանգստանում, չնայած որ դրա համար ոչ մի լուրջ առիթ չկա: Կարող են լուրջ խնդիրներ ծագել սիրելի մարդու հետ հարաբերություններում, իսկ նոր ծանոթությունների համար ընդհանրապես` այս օրը ամենահարմար պահը չէ:

Շրջադարձորեն կփոխվի իրավիճակը օրվա երկրորդ կեսին: Սա այն ժամանակահատվածն է, երբ ձեր մոտ ամեն ինչ ստացվում է առանց էական ջանքեր թափելու և արդյունքում կարելի է զգալի հաջողությունների հասնել: Երեկոյան կարելի է հյուրեր ընդունել` այսօր ձեր տանը ոչ մեկին ձանձրալի չի լինի:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսը դա այն ժամանակահատվածն է, երբ դուք պատրաստ եք կորցնել հոգեկան հավասարակշռությունն ամեն մի մանրուքից: Միայն անսահման համբերությամբ և ներողամտությամբ օժտված մարդիկ այսօր կարող են ձեզ հետ լեզու գտնել: Աշխատանքի համար այս ժամանակահատվածը բարենպաստ չէ, քանի որ դուք ուղղակի ի վիճակի չեք նկատել ուշադրության արժանի բաներ, իսկ ղեկավարությունն ու աշխատակիցներն էլ կարող են ձեզ մեղադրել թեթևամտության մեջ:

Օրվա երկրորդ կեսին բարենպաստ միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք նոր հնարավորությունների մոտալուտ գալուստն ու կձգտեք ինչ գնով էլ լինի` հասնել հաջողությունների:

Ջրհոս. Այսօր ձեզ շատ բան կհաջողվի: Դուք կարողանում եք հին խնդիրների լուծման համար նոր մոտեցում գտնել և ի վերջո հաղթանակ եք տոնում` շնորհիվ ձեր համառության և հնարամտության: Ձեր նվաճումները ուշադրություն են գրավում, և չի բացառվում, որ անմիջապես հետաքրքիր առաջարկներ ստանաք: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հմայքը աշխատում է ողջ թափով, այնպես որ հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ առանձնակի հետաքրքրվածություն են հանդես բերում:

Սեփական ուժերի մեջ համոզվածությունն ու կյանքին լավատեսորեն նայելու ձեր ունակությունը օգնում են նոր դաշնակիցներ գտնել: Պրոֆեսիոնալ հարաբերություններում դուք լիդեր եք դառնում և ձեզ հետ մեծ սպասելիքներ կան:

Ձկներ. Օրն ընդհանուր առմամբ բավական բարդ ընթացք կունենա, սակայն կեսօրին հնարավոր կլինի շրջադարձորեն փոխել իրավիճակը, իրադարձությունների ընթացքն ուղղորդել ցանկալի հունով: Միայն թե պետք է գործել վճռական ու համարձակ` չվախենալով անթաքույց արտահայտել սեփական տեսակետը, իսկ երբեմն էլ` շրջապատի վրա ճնշում գործադրել: Կարող են զգալի ծախսեր պահանջվել, սակայն վստահ եղեք,որ գումարները ճիշտ են օգտագործվելու:

Օրվա երկրորդ կեսին դուք կդառնաք բռնկուն ու անհամբեր: Քանի որ սա ձեզ համար անբնական վիճակ է, շրջապատը զարմացած կմնա ձեր կեցվածքից և շատ բաներին կարող է հիվանդագին արձագանքել:




Լրահոս