Շիրակում ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի մարտի 7-ի առավոտյան՝ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին։

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։

Դիակի արտաքին զննությամբ որովայնի շրջանում հայտնաբերվել է միջանցիկ հրազենային վնասվածք։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ։

Դիակի արտաքին զննությամբ որովայնի շրջանում հայտնաբերվել է միջանցիկ հրազենային վնասվածք։ Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանության վայրը, բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։




Լրահոս