Օգոստոսի 22-ին՝ ժամը 14:45-ին, Լեհաստանի Հանրապետության մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերն անհայտ անձինք Կարճաղբյուր գյուղի հարակից՝ Սեւանա լճի ափամերձ հատվածում կայանված իր «YAMAHA» մակնիշի մոտոցիկլետի բեռնախցիկից գողացել են մոտոցիկլավարի հագուստը եւ մոտոցիկլետի վերանորոգման գործիքները` պատճառելով շուրջ 400 դոլարի նյութական վնաս: Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ: Գողության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում օգոստոսի 22-ին Վանեւան գյուղի ճանապարհին կանգնեցրել են 1969թ. ծնված Ատոմ Մ.-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան: Թողնելով ավտոմեքենան` վարորդը դիմել է փախուստի: Ավտոմեքենայի զննությամբ փոխանցման տուփի հատվածից հայտնաբերվել է 8 գ կանեփանման չորացված զանգված: Ձեռնարկվում են միջոցառումներ Ատոմ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Ա. ՇԱԲՈՅԱՆ
ԳՈՂԻՆ ՈՐՈՆԵԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ