ՀՕՄ-ը 100 000 ԱՄՆ դոլար կտրամադրի սիրիահայ դպրոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ օգնության միության (ՀՕՄ) Կենտրոնական գործադիր վարչությունը հայտնել է, որ 100 000 ԱՄՆ դոլարի դրամահավաք է իրականացրել՝ “սիրիահայ դպրոցների աջակցության հիմնադրամի” համար:
Առաջիկա օրերին սպասվում է այդ նվիրատվությունների մի մասի հանձնումը Սիրիայի Հայ օգնության խաչին:
ՀՕՄ-ի նախագահ Վիկի Մարաշլյանն այս առիթով իր հայտարարության մեջ ասել է. “ՀՕՄ-ն առաջին կազմակերպությունն էր, որը համահայկական դրամահավաք սկսեց սիրիահայ համայնքին աջակցելու համար: Մենք ստեղծեցինք “Սիրիահայ դպրոցների աջակցության հիմնադրամ”-ը: Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին և հայկական համայնք  ունեցող բազմաթիվ երկրների վրա դրա ունեցած ազդեցությանը, ՀՕՄ-ի անդամները ջանք չեն խնայել և զգալի նվիրատվություններ են հավաքել այս հիմնադրամի համարե:
Վիկի Մարաշլյանը նաև շնորհակալություն է հայտնել դրամահավաքի բոլոր մասնակիցներին: Նա խոսել է նաև այն մտավախությունների մասին, որոնցում շոշափվում է Սիրիայի հայկական դպրոցների վերաբացման հավանականությունը: Մարաշլյանը հայտնել է, որ ՀՕՄ-ի տեղեկություններով՝ դպրոցների վերաբացման աշխատանքներ են տարվում: Նա ընդգծել է, որ դպրոցներին օգնելով՝ ՀՕՄ-ը 2 նպատակ է իրականացնում. ծնողներին ազատում է դպրոցական ծախսերի բեռից և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կրթական հաստատություններին, “առանց որի` դրանք նորմալ գործելու հարցում բարդություններ կունենային”: 




Լրահոս