Այսօր Կանանց միջազգային օրն է: Այդ առթիվ Armlur.am-ը ներկայացնում է մի քանի աֆորիզմ կանանց մասին:
Զսպիր քեզ, երբ վիրավորված ես ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը (Կոկո Շանել):
Արցունքը կանացի պերճախոսությունն է (Էվերմոն):
Ամենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը (Քիպլինգ):
Խելացի կանայք ավելի են սիրում խելացի տղամարդկանց, քան խելացի տղամարդիկ խելացի կանանց (Նատալի Պորտման):
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան (Սովաժոն):
Բնությունը կնոջն ասել է` գեղեցի՛կ եղիր, եթե կարող ես, իմաստո՛ւն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց պարտավո՛ր ես լինել (Բոմարշե):
Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարելու (Բալզակ):
Կանանց խոսել ստիպելու համար հազար տեսակ հնարքներ կան, սակայն չկա մեկը, որ ստիպի նրանց լռել (Բուշե):
Ինչքան վատ են աղջկա գործերը, այնքան լավ տեսք նա պետք է ունենա (Կոկո Շանել):
Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը (Վ. Գյոթե):
Խելոք կինը նա է, որի ընկերակցությամբ կարող ես պահել քեզ ուզածդ հիմար ձևով (Վալերի):
Բոլոր հակադրությունները հատվում են կնոջ սրտում (Վոլտեր):