ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Սոթքի նախկին գյուղապետ, ԺԱԿ անդամ Էվրիկ Կարախանյանը, որը մեղադրվում է պաշտոնական կեղծիքի, ավելի քան 9 մլն դրամ յուրացնելու մեջ ու հիմա հայտնվել է ամբաստանյալի աթոռին, ՏԻՄ ընտրություններում կրկին առաջադրել է իր թեկնածությունը: Ընդ որում, նա ամիսներ առաջ գրավի դիմաց ազատվել է կալանքից, իսկ այսօր էլ շարունակվելու է նրա դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: ԱԺ պատգամավոր, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց թեկնածուի մեղքը դեռեւս ապացուցված չէ, իսկ իրենց կուսակցությունը սատարում է Կարախանյանի թեկնածությունը:




Լրահոս