Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ ռուսական Lenta.ru կայքն անդրադարձել է «Աբովյանի» ՔԿՀ-ում գտնվող կանանց: Լրատվական գործակալությունն իր «Առանձնակի վտանգավոր սեռ» վերնագրով հոդվածում ներկայացնում է, որ այդ հաստատությունը հիմնադրվել է 1958 թվականին որպես անչափահասների համար գաղութ: 2005 թ «Աբովյան» ՔԿՀ-ն Հայաստանում կանանց ու անչափահասների համար նախատեսված միակ գաղութն է:
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Անի Տագերը լուսանկարել է գաղութի որոշ բանտարկյալների, ինչպես նաև խնդրել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ցույց տալ իրենց անձնական իրերն ու պատմել իրենց երազանքների մասին: