Ֆինլանդիայի նախագահն առաջարկել է ԵՄ միասնական բանակ ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն հանդես է եկել Եվրամիության միասնական բանակ ստեղծելու օգտին. հայտնում է Yle-ն:

Երկրի ղեկավարի խոսքերով՝ Եվրամիությունը կառուցվում է խաղաղության արժեքների պահպանության վրա և չափազանց տարօրինակ է, որ չկա ոչ մի կառույց, որը կհսկեր այդ արժեքները:

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նշում է, որ դա հետաքրքիր նախաձեռնություն է, և այն պետք է քննարկվի: Սակայն, նախարարի խոսքերով, ԵՄ մի շարք երկրներ կարող են հերքել սույն առաջարկը:

Ավելի վաղ Եվրամիության բանակ ստեղծելու առաջարկով էր հանդես եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:




Լրահոս