Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնից, որն իրեն առաջարկվել էր:
Ինքը`Ուրիխանյանը, մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը: Սակայն, պատճառների մասին խոսել չցանկացավ, քանի որ գտնվում էր Մինսկում Միջխորհրդարանական Ասամբլեայի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
Նշենք, որ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կուսակցությունում նախնական քննարկումների արդյունքում նպատակահարմար են գտել խմբակցութան քարտուղարի պաշտոնում առաջադրել Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: