Աֆրիկայում վայրի բնությունը լուսանկարելիս Ռոել վան Մույդենը կարողացել է մի զարմանահրաշ պահ ֆիքսել. ռնգեղջյուրը, խղճալով ցեխի մեջ խրված զեբրի ձագին, որոշել է օգնել ու ցեխից դուրս հանել վերջինիս:
Սակայն այս` առաջին հայացքից զարմանահրաշ ու հաճելի պատմությունը ոչ այնքան երջանիկ ավարտ է ունենում. ցեխից դուրս բերելու ժամանակ ռնգեղջյուրն իր եղջյուրով վնասել է քուռակի ողնաշարը: Վերջինս ստացած վերքերից սատկել է: