Ուկրաինայում վերսկսվել են մարտերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անջատողականները 09:30-ից գրոհում են հակաահաբեկչական օպերացիայի ուժերի` Դոնեցկի մարզի Շիրոկինո բնակավայրում գտնվող դիրքերը. հայտնում է «Մարիուպոլի պաշտպանությունը» կազմակերպությունը, գրում է ՈւՆԻԱՆ-ը:

«09:30-ից թշնամին սկսել է գրոհային գործողություններ իրականացնել հակաահաբեկչական օպերացիայի ուժերի նկատմամբ, որոնք տեղակայված են Շիրոկինոյում: Բախումները շարունակվում են մինչ այս պահը:  Թշնամին ականանետեր ու հրազենային զենք է կիրառում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են կազմակերպության ներկայացուցիչները, իրավիճակը վերահսկվում է, Մարիուպոլի համար ոչ մի վտանգ չկա:




Լրահոս