«Վայ, էս ինչ է կատարվում այս երկրում». մեր պաթոլոգիկ անպատասխանատվությունը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վերջերս համացանցում հայտնվել են Գերման Ավագյանի լուսանկարները, որոնք վկայում են Սևանի խճուղում «Արձագանք» արձանի հանդեպ հերթական վանդալիզմի մասին: Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ վանդալները ադրբեջանցի դիվերսանտներ չեն, ոչ էլ գործուղված են Հայաստան «Իսլամական պետության» ջիհադականների կողմից:

Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ մարդիկ պղծում են արձանները՝ նյութական կարիքներից ելնելով՝ մետաղ գողանալու նպատակով: Հայաստանից շատ ավելի աղքատ երկրներում մարդիկ հարգում են ցանկացած ձեռակերտ աշխատանք, ինչպես և բնության հրաշք, որովհետև այդպիսի դաստիարակություն են ստանում: Եվ հակառակը՝ կան մեզնից շատ ավելի հարուստ պետություններ, որի բնակիչների մի մասը զուրկ է այդ հարգանքից:

Որոշ հասարակությունների անդամները հիմնականում պահպանում են մարդկային կերպարանքը, իսկ որոշներում դա տեղի չի ունենում: Ինչի՞ց է դա կախված: Կարծում եմ՝ նրանից, թե որքանով է այդ հասարակություններում մանկապարտեզից, մսուրից սկսած ներմուծվում անձնական պատասխանատվության գաղափարը: Երբ մենք ասում ենք՝ «վայ, էս ինչ է կատարվում այս երկրում», իսկ հետո ինքներս մի բան տալիս ջարդում-փշրում ենք, այդ թվում [գուցե առաջին հերթին]՝ մարդկային հարաբերությունները, դա խոսում է մեր պաթոլոգիկ անպատասխանատվության մասին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս