Գյուղնախարարությանը գումար հատկացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց գումար հատկացնել Գյուղատնտեսության նախարարությանը:

Նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ նախագծով` նախատեսվում է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2015թ. առաջին եռամսյակում հատկացնել 421,178.6 հազար դրամ: Գումարը հատկացվելու է  Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:




Լրահոս