Լուի վան Գալը` Անխել դի Մարիայի արարքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հեռացման պահն Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Արսենալ»-ի հետ հանդիպմանը:

76-րդ րոպեին արգենտինացին դեղին քարտ էր ստացել` կեղծակերպման համար: Մեկ րոպե անց Դի Մարիան ստացել էր երկրորդ դեղին քարտը` մրցավարի մարզաշապիկը ձգելու համար:

«Դի Մարիան գիտի, որ չի կարելի դիպչել մրցավարին, բայց այդ դրվագում չկարողացավ տիրապետել իրեն: Ես արդեն զրուցել եմ նրա հետ: Անխելը գիտի իմ կարծիքն այդ մասին: Կարծում եմ, որ Դի Մարիան իսկապես դիպավ մրցավարին, իսկ դա արգելված է բոլոր երկրների առաջնություններում: Անխելի արարքին արդարացում լինել չի կարող»,- նշել է վան Գալը:




Լրահոս