Իրաքի հայոց թեմի առաջնորդը նամակ է գրել արքայազն Չարլզին՝ ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու որոշման առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն գրել էր, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը որդու՝ Հարիի հետ ապրիլի 24-ին այցելելու է Չանաքքալե: Այդ առթիվ Իրաքի հայոց թեմի առաջնորդ ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Չանաքքալեի հաղթանակի միջոցառումն Ապրիլի 24-ին նշելը խորհրդանշում է դաժանության ու ժխտման հաղթանակը»,- գրել է արքեպիսկոոսը՝ նշելով, որ Անգլիան 1915-ին տեղի ունեցածը մարդկության դեմ հանցագործություն է համարում, և Ուինսթոն Չերչիլը 1915-ը որպես Ցեղասպանություն է ճանաչել:

«Մեծ Բրիտանիան Ցեղասպանության հանցագործներին պատժելու հարցում խոսք էր տվել, իսկ այժմ՝ 21-րդ դարում, ոճրագործները պարգևատրվում են»,- ասել է նա:

Արքեպիսկոպոսն արքայազն Չարլզին հիշեցրել է Հիտլերի հայտնի խոսքը՝ «Հայերի ցեղասպանությունն ո՞վ է հիշում»:




Լրահոս