Սերժ Սարգսյանը հայտնվել է երեք քարի արանքում. նա հրավիրված է մասնակցելու Իրանում ընթացող «Չմիավորման շարժման» գագաթնաժողովին: Բայց Իրան մեկնելը նրան հեշտ չի տրվելու. բանն այն է, որ վերջերս արեւմտյան լրատվական գործակալություններից մեկը՝ «Ռոյթերս»-ը, տեղեկացրել էր, որ միջազգային հանրության կողմից պատժամիջոցների ենթարկվող Իրանը փորձում է բանկային գործունեությունն ընդլայնել, այդպես գումարներ լվանալ Հայաստանում: Հասկանալի է՝ նման հրապարակումներն ինքնանպատակ չեն, ոչ էլ անհիմն: Ավելին, սա կարելի է ընդունել որպես արեւմուտքից որոշ նախազգուշացում: Ու հիմա եթե այսքանից հետո Ս. Սարգսյանը մեկնի Թեհրան (ասում են՝ նա մտադիր է գնալ), ապա կնեղացնի արեւմուտքին: Իսկ եթե մերժի հրավերը, ապա այդպես խնդիրներ կստեղծի Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ հարաբերություններում: Այլ կերպ ասած՝ ոնց էլ վարվի, լավ չի ստացվի: Ու անկախ նրանից, թե Սարգսյանն ինչ հանդիպումներ կունենա Իրանում, միեւնույն է, նրա այցն արդեն «թեմա» է:
ԻՐԱՆԻ, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ