Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ նախկին քաղաքապետը՝ անկուսակցական Կարո Իսրայելյանը, ում առաջադրումը ձեւական բնույթ է կրում: Եւ ահա երեկ Իսրայելյանը ինքնաբացարկ ներկայացնելուց անմիջապես հետո զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն, որպեսզի տեղեկացնի այդ մասին: «Ես հենց նոր դիմումը ներկայացրի հանձնաժողով, ինքնաբացարկ եմ հայտարարել: Ես ծերունի եմ, իմ երիտասարդ կոլեգան պետք է իմ գործը շարունակի, երկուսս էլ քաղաքական ուժի ներկայացուցիչ ենք, բայց ինքը երիտասարդ է եւ պետք է շարունակի իր գործը: Ես իրա դեմը գնացողը չէի, ես արդեն 60 տարեկան մարդ եմ, իմ ժամն է գերեզման գնալու»,-եզրափակեց Իսրայելյանը: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան Կարո Գուլոյանն է, որն այս անգամ եւս առաջադրել է իր թեկնածությունը:
ԵՍ ԾԵՐՈՒՆԻ ԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ