«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015թ. փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է բավարարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայցը` ընդդեմ իր նկատմամբ մահափորձ կատարելու համար դատապարտված Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի եւ Խաչատուր Պողոսյանի: Հիշեցնենք, որ Հայրիկյանը, չբավարարվելով ՀՀ Կառավարությունից ստացած 20 մլն դրամով, 2014-ի փետրվարի 27-ին դիմել էր դատարան` պահանջելով իրեն սպանելու փորձ կատարողներից բռնագանձել 41 միլիոն դրամ՝ որպես բուժման ծախսեր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: