Ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավորի անունը հայտնվել դատարանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015թ. մարտի 5-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի և նրա հորեղբոր որդու՝ Արտակ Թորոսյանի գործով դատական վճիռը: Եվ այսպես՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն ու նրա հորեղբոր որդին` Արտակ Թորոսյանը, դատարանի վճռի պարտադրմամբ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետք է վճարեն 994 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 15 հազար դրամ: Ու մինչ վճարումը, հանրապետական պատգամավորի գույքը արգելանքի տակ կմնա:

Եվ այսպես՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի անունը հայտնվել դատարանում:

2014թ. հունիսի 11-ին «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանից և նրա հորեղբոր որդուց` Արտակ Թորոսյանից հօգուտ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի բռնագանձել 994.51 ԱՄՆ դոլար և 15 հազար ՀՀ դրամ:

Դատարանում վարկային կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է՝ 2012թ-ին անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանի և վարկային կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի պատասխանող ԱՁ Արտակ Թորոսյանին ձեռնարկատիրական գործունեության զարգացման նպատակով տրվել է 3 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Վարկը տրամադրվել է մինչև 2014թ. մարման ժամկետով, տարեկան 17% դրույքաչափով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս