ՆԵՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` օգոստոսի 28-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը Կիեւյան կամրջի տակ հայտնաբերել է 20-25-ամյա տղամարդու դի: Մահացածի մոտ եղել է բջջային հեռախոս: Ընկնելու հետեւանքով կոտրվել են ծառի ճյուղերը, որից հետո երիտասարդի մարմինը գլորվել է ներքեւ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երեւանի Արարատյան առաջին զանգվածի բնակիչ 21-ամյա Ն. Յարազյանն է, որը զբաղվում էր մասնավոր տաքսի վարելով: Եղբայրը մասնագիտությամբ երաժիշտ է, որը մի քանի օր առաջ է Գերմանիայից վերադարձել Հայաստան: Ն. Յարազյանի մոտ հայտնաբերված Sony Ericsson բջջային հեռախոսի մեջ կան հաղորդագրություններ` ուղղված ինչ-որ աղջկա, իսկ դրանցից մեկում էլ գրված է, թե ոչ ոքի չմեղադրեք:




Լրահոս