ՀԱՍՄԻԿԸ ԴԺԳՈՀ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցներից մեկն օրեր առաջ հրապարակել էր Հասմիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից վերցրած առանց շպարի լուսանկարն ու գրել, որ երգչուհին պասիվություն է դրսեւորում, չի ներկայացնում նոր տեսահոլովակներ, քանի որ իրեն չգնահատված ու վիրավորված է զգում: Գրել էին նաեւ, թե «փորձառու երգչուհին այնքան է հիասթափվել շոու բիզնեսից, որ նույնիսկ չի ցանկանում «ֆորմի մեջ» լինել, չի ցանկանում հանդիպել երկրպագուների հետ, հոգնել է փայլից, «գլամուրային» հավաքույթներից ու այն մարդկանցից, որոնք ձայն չունեցող, բայց լավ փող ունեցող երգիչների PR-ն են անում»: Նյութի վերջում էլ գրել էին. «Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ»: Հասմիկն էլ, տեղեկանալով այս ամենի մասին, «Ֆեյսբուք»-ի իր էջում թողել է հետեւյալ գրառումը. «Չեմ դադարում զարմանալ մեր ազգի մտածելակերպի, համացանցում հայտնված տարբեր, իրականությանը ոչ համապատասխանող, անհեթեթ հոդվածների վրա:  Ես Ձեզ ասե՞լ եմ, որ հիասթափված եմ կամ ինձ չգնահատված եմ զգում: Կամ ասե՞լ եմ, որ հոգնել եմ ստեղծագործական կյանքից: Ո՞վ է Ձեզ իրավունք տվել ինչ-որ նկար տեղադրելուց հետո իմ մասին եւ իմ կյանքի մասին նման տխուր, գորշ եզրակացություններ անել հերիք չէ, նաեւ հրապարակել: Հարգելի հարազատներ եւ երկրպագուներ, տեղեկացնում եմ, որ անհանգստանալու կարիք չկա: Ես ստեղծագործում եմ եւ շարունակում եմ ստեղծագործել: Ոչ մի հիասթափություն չի եղել եւ չկա: Այս պահին ես իմ ընկերների հետ վայելում եմ ծովափնյա հանգիստը եւ խնդրում եմ  ուշադրություն չդարձնել ոչ պաշտոնական, հորինված հոդվածներին»:




Լրահոս