Ողջ ամառվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթն իր ընթերցողին պարբերաբար ներկայացրեց, թե որտեղ են հանգստացել հայտնիները: Այս անգամ այդ հարցը ուղղել ենք երգչուհի Լանա Խաչատրյանին, որն իր ամառային արձակուրդներն անց է կացրել Վրաստանի Փոթի քաղաքում իր եղբոր ընտանիքի հետ: Փոթի մեկնելու պատճառը եղել է Լանայի եղբոր որդին, որը մասնակցել է այնտեղ ընթացող երեխաների շախմատի միջազգային մրցաշարին: Երգչուհին տպավորված է խելացի երեխաներով եւ իր ճամփորդությունը համարում է շատ օգտակար, հենց երեխաներն են սովորեցրել նրան շախմատ խաղալ:
ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ