ԱՄՆ-ում մահացել է Մայքլ Կլարկ Դունկանը: Դերասանը մահացել է լոսանջելեսյան կլինիկաներից մեկում 1,5 տարվա բուժումից հետո, երբ նրա սիրտը անակնկալ կանգ է առել: Հիվանդանոցում Դունկանը հայտնվել է հուլիսի 13-ին, երբ նրա սիրտն առաջին անգամ կանգ էր առել: Բժիշկները նրան վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, որտեղ կարողացել են կրկին կարգավորել նրա սրտի աշխատանքը: Այնուամենայնիվ դերասանի օրգանիզմը չկարողացավ հաղթահարել հիվանդությունը: Առաջին մեծ հոլիվուդյան ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է “Արմագեդոնն” էր, իսկ շնորհիվ Բրյուս Ուիլիսի հետ ծանոթանալուն` նա նաև կալանավորի դեր ստացավ “Կանաչ Մայլ” ֆիլմում: Այդ ֆիլմի շնորհիվ Դունկանը եղել է Օսկարի և Ոսկե գլոբուսի հավակնորդ:
Մահացել է դերասան Մայքլ Դունկանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ