ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ խմբակցության քարտուղարին որոշելու համար նիստ տեղի չի ունեցել:
«Այս պահին խմբակցությունից 6 անդամ գործուղման մեջ է, և ես պարկեշտ չեմ համարում առանց նրանց խմբակցության նիստ հրավիրել: Մենք որոշել ենք բոլոր որոշումներն իրականացնել միասնաբար քննարկումից հետո»,- ասաց Զոհրաբյանը:
ԲՀԿ նախագահի խոսքով` եկող շաբաթվա սկզբում կհրավիրեն խմբակցության նիստ և կորոշեն` ով կլինի քարտուղարը: «Արժանի թեկնածուներ շատ կան»,- նշեց նա:
Մեր հավաստի տեղեկություններով` այդ արժանի թեկնածուներից քարտուղարի պաշտոնում կլինի խմբակցության անդամ պատգամավոր Միքայել Մելքումյանը: