Նոր ցնցումներ` ՀՀ ֆինանսական շուկայում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցոմների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ: Միևնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումները աճել են մոտ 5 տոկոսով և կազմել 74 միլիարդ դրամ:

Տվյալ դեպքում խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին չէ, այլ ընդհանուր կապիտալի շարժի: Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ արտարժույթի ներհոսքի կտրուկ նվազման պայմաններում աճել է դրա արտահոսքը և «արտարժութային քաղց է» առաջացնում ֆինանսական համակարգում: Բանկային համակարգից ստացված տեղեկություններով, այդ միտումները շարունակվել են նաև այս տարի: Սա լուրջ խնդիր է առաջացնում Հայաստանի բանկային համակարգի համար և կարող է նոր ցնցումներ առաջացնել ՀՀ ֆինանսական շուկայում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս