Խորհուրդ եմ տալիս՝ այս կամ այն մարդու ոչ ճիշտ վարքագիծը չկապել Ծառուկյանի անվան հետ. Նաիրա Զոհրաբյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Նման որևէ խնդիր չկա, ամեն ինչ արդեն կարգավորված է, և երեկ ես անձամբ եմ վերցրել կուսակցության բոլոր փաստաթղթերը: Ուստի կրկին անգամ խորհուրդ եմ տալիս՝ այս կամ այն մարդու ոչ ճիշտ վարքագիծը չկապել Ծառուկյանի անվան հետ: Իսկ թե օրեր առաջ ով ում չի թողել մտնել կուսակցության նախկին շենք՝ այդ թեման այլևս փակված է: Ծառուկյանը, բնականաբար, դրանից տեղյակ չի եղել, և ես խորհուրդ եմ տալիս իմ բոլոր գործընկերներին` յուրաքանչյուրին զբաղվել իր գործով»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով մամուլում այս օրերին շրջանառվող լուրերին, որ ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանին թույլ չեն տվել մտնել ԲՀԿ այլևս նախկին գրասենյակ և վերցնել կուսակցությանը պատկանող փաստաթղթերը: Համաձայն այդ լուրերի՝ դա արվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի ներքին «հրահանգով»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս