Ռուսաստանում ապօրինի փռում աշխատող 30 հայ միգրանտ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայի Օդինցովի շրջանի ընդհատակյա փռում հաց թխող Հայաստանից 3 տասնյակ ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալվել. այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի Մոսկվայի շրջանային ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի շրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայության աշխատակցի խոսքով՝ անօրինական փռի աշխատանքը դադարեցվել է Ռոժդեստվենո գյուղի մոտ միհարկանի ոչ բնակելի շենքում:

Վերջինս պարզաբանել է, որ ապրանքները պատրաստել են 2 հերթափոխով Հայաստանի 29 ապօրինի ներգաղթյալներ: Ոստիկանությունը պարզել է, որ հացաբուլկեղենը թխվել է հակասանիտարական պայմաններում: Արտադրության օրինականությունը հաստատող փաստաթղթերը բացակայում են:

Ոստիկանությունն արդեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 322.1 հոդվածով: Մեղավորներին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում:




Լրահոս