![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/pcJlTosBwPzNjf0ahfxam3sjrA.jpg)
«Իրատես de facto» թերթն իր ասում են թե խորագրի ներքո գրում է. «..թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հնարավոր է առաջիկայում վաճառքի դրվի: Այս օրերին ընկերությունում ակտիվ խոսակցություններ են, թե ռուսները որոշել են այս կարևոր «օբյեկտը» հանձնել ու հեռանալ: Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակը` Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի՝ ՀԷՑ-ի պահպանումը շռայլություն է դարձել նրանց համար: Ի դեպ, որոշ լուրերի համաձայն, այն կարող է գնել հայ մեծահարուստներից մեկը, որը հրաշալի հարաբերությունների մեջ է ռուսական վերնախավի հետ»։