Ադրբեջանում զինծառայողն ինքնասպան է եղել՝ խմելով քացախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին մերձակա Գալա բնակավայրում տեղակայված զորամասում խացախ խմելու եղանակով ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող, ավագ ենթասպա Օսմանով Բեհրամը։

Այս մասին հայտնում է razm.info-ն` հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքին՝ նշելով, որ տեղեկությունը տրամադրել են մահացածի մերձավորները։

Կրկին հարկ է նկատել, որ Ադրբեջանի ՊՆ-ն այս միջադեպի մասին չի հայտնել, սակայն ինչպես դա արդեն բազմիցս եղել է այս տարվա ընթացքում, տեղեկությունը գաղտնի պահելու փորձերը ձախողվել են։

Հավելենք, որ 2015-ի հունվարի 1-ից ի վեր սա ադրբեջանական զինուժի 15-րդ կորուստն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։




Լրահոս