Մեկ տարի է անցել մի շարժումից, որի սաղմերը դրվեցին նախորդ տարվա ձմռանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, այս մասին նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:
«Նկատի ունեմ եռյակ, քառյակ, այդ գործընթացի սկիզբը: Ապրիլի երեքին վարչապետափոխություն եղավ, և ընդդիմությունն անկեղծ չէր հասարակության հետ, որ հայտարարում էր, որ վարչապետը է փոխվել իր պատճառով, դա Սերժ Սարգսյանի ցանկությունն էր՝ գրավելու համար ԲՀԿ-ի համակրանքը»,- ընդգծեց նա:
Սաֆարյանը հայտարարեց, որ ամենասկզբից կառավարման մոդելի կողմնակիցն է եղել, սակայն հիմա ապշած է: «Ինչպես կարող է մեծամասնությունը, որ դեմ էր այդ գործընթացին, փոքրամասնություն դարձած գնում ու ասում՝ այո, մենք համաձայն ենք այդ փոփոխություններին: Ես կողմ եմ, որ քաղաքական ուժերը մասնակցեն, բայց չեմ գտնում, որ դա արվելու է այսպիսի զիգզագների ու նվաստացումների գնով: Նայում են, թե ինչ է ասում իշխանությունը, ու ինչ է ուզում նախագահը», – նշեց Սաֆարյանը: